Life4me+-ի հիմնական խնդիրներից մեկն է կանխել ՄԻԱՎ վարակով և այլ սեռավարակներով, հեպատիտ C-ով և տուբերկուլոզով վարակման նոր դեպքերը:

Հավելվածը թույլ է տալիս անանուն կերպով կապ հաստատել բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միջև, հնարավորություն է տալիս կազմակերպել ժամանակին դեղերի ընդունումը, ինչպես նաև դրա մասին քողարկված հիշեցումներ ստանալ:

Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար

Մենք պայքարում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, և այլ խարանված ու խոցելի խմբերի նկատմամբ խտրականության դեմ:

Life4me+

Life4me+-ի հիմնական խնդիրներից մեկն է կանխել ՄԻԱՎ վարակով և այլ սեռավարակներով, հեպատիտ C-ով և տուբերկուլոզով վարակման նոր դեպքերը: Այդ պատճառով մենք պատմում ենք ՄԻԱՎ-ի և այլ հիվանդությունների մասին` ինչպես պաշտպանվել և ինչպես ապրել դրանցով:

Մենք աջակցում ենք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց: Մենք փաստագրում ենք խտրականության դրսևորման, դեղերի մատակարարման ընդհատման դեպքերը, և հետևում ենք հիվանդների բուժման որակին, համագործակցում ենք առողջապահական համակարգերի և այլ հասարակական կազմակերպությունների հետ ողջ աշխարհում:

Մենք ստեղծել ենք Life4me+ բջջային հավելվածը, որը հասանելի է 156 երկրի օգտատերերին: Նրանք տեսնում են, ինչպես է ընթանում բուժումը. հավելվածը հնարավորություն է տալիս կազմել հարմարավետ գրաֆիկներ և աղյուսակներ, իսկ մեր մասնագետները տալիս են պրոֆեսիոնալ առաջարկներ: Հավելվածը հարմար հարթակ է հանդիսանում հիվանդի և բուժող բժշկի միջև ուղղակի կապ ստեղծելու համար: Հավելվածում գրանցված բոլոր օգտատերերը անանուն են, բժշկի և սոցիալական աշխատողների հետ կոնտակտի գաղտնիությունը խստորեն պահպանվում է: Հավելվածը հասանելի է 12 լեզվով` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, հայերեն, էստոներեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, չինարեն, ռումիներեն և պորտուգալերեն:

01.
Հույս
Մենք ուզում ենք կանգնեցնել ՄԻԱՎ-ով հեպատիտ C-ով և տուբերկուլոզով վարակման նոր դեպքերը: Մենք նաև պայքարում ենք, որպեսզի ՄԻԱՎ վարակ ունեցող ոչ մի մարդու մոտ չզարգանա ՁԻԱՀ-ի փուլ:
02.
Սեր
Մենք աջակցում ենք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց մտերիմներին, պաշտպանում ենք նրանց իրավունքները:
03.
Առողջություն
Մենք ուզում ենք հասնել նրան, որ ՄԻԱՎ-ով և այլ հիվանդություններով ապրող մարդկանց համար հասանելի լինեն ժամանակակից դեղերը և ստանան որակյալ բժշկական օգնություն ամբողջ աշխարհում:
04.
Ապագա
Մենք պայքարում ենք ընդդեմ խտրականության և ցանկանում ենք, որ "ՄԻԱՎ" բառը չվախեցնի ոչ ոքի, որ ՄԻԱՎ չունեցող մարդը գիտենա ինչպես պահպանի իր առողջությունը, և բոլոր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ տեղեկացված լինեն բուժման առկայության մասին և հասնեն չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակի:

Ինչպե՞ս կարող եք օգնել:

Եթե դուք կիսում եք մեր արժեքները և պատրաստ եք լինել կամավոր, բարի գալուստ մեր թիմ: Դուք թարգմանիչ եք, լրագրող, դիզայներ, նկարիչ կամ պարզապես ցանկանում եք օգնել մեզ եւ մասնակցել մեր ծրագրերին: Մենք ուրախ ենք ցանկացած օգնության:

գրեք մեզ:

Դուք կարող եք նաև մեզ համեստ նվիրատվություն տալ: Դա կօգնի ծածկել ծրագրի զարգացմանն ուղղված ծախսերի մի մասը: Դուք կարող եք նվիրատվություն կատարել մեր կայքում:

Օգնել
Իվան Շանգին ֆինանսական
Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Alex Schneider 1 Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Alex Schneider 2
Alex Schneider տնօրեն
Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Ivan Shangin 1 Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Ivan Shangin 2
Ivan Shangin CFO
Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Իվան Շանգին ֆինանսական 1 Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Իվան Շանգին ֆինանսական 2
Իվան Շանգին ֆինանսական տնօրեն
Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Olesya Dolgushina 1 Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Olesya Dolgushina 2
Olesya Dolgushina Social Media Manager
Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Ivan Popov 1 Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար – Ivan Popov 2
Ivan Popov Social Media Specialist
See more