Մենք աշխատում ենք առողջ ապագայի համար
Մենք պայքարում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, և այլ խարանված ու խոցելի խմբերի նկատմամբ խտրականության դեմ:
Life4me+
Life4me+-ի հիմնական խնդիրներից մեկն է կանխել ՄԻԱՎ վարակով և այլ սեռավարակներով, հեպատիտ C-ով և տուբերկուլոզով վարակման նոր դեպքերը: Այդ պատճառով մենք պատմում ենք ՄԻԱՎ-ի և այլ հիվանդությունների մասին` ինչպես պաշտպանվել և ինչպես ապրել դրանցով:
Մենք աջակցում ենք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց: Մենք փաստագրում ենք խտրականության դրսևորման, դեղերի մատակարարման ընդհատման դեպքերը, և հետևում ենք հիվանդների բուժման որակին, համագործակցում ենք առողջապահական համակարգերի և այլ հասարակական կազմակերպությունների հետ ողջ աշխարհում:
Մենք ստեղծել ենք Life4me+ բջջային հավելվածը, որը հասանելի է 156 երկրի օգտատերերին: Նրանք տեսնում են, ինչպես է ընթանում բուժումը. հավելվածը հնարավորություն է տալիս կազմել հարմարավետ գրաֆիկներ և աղյուսակներ, իսկ մեր մասնագետները տալիս են պրոֆեսիոնալ առաջարկներ: Հավելվածը հարմար հարթակ է հանդիսանում հիվանդի և բուժող բժշկի միջև ուղղակի կապ ստեղծելու համար: Հավելվածում գրանցված բոլոր օգտատերերը անանուն են, բժշկի և սոցիալական աշխատողների հետ կոնտակտի գաղտնիությունը խստորեն պահպանվում է: Հավելվածը հասանելի է 12 լեզվով` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, հայերեն, էստոներեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, չինարեն, ռումիներեն և պորտուգալերեն:
Ինչպե՞ս կարող եք օգնել:
Եթե դուք կիսում եք մեր արժեքները և պատրաստ եք լինել կամավոր, բարի գալուստ մեր թիմ: Դուք թարգմանիչ եք, լրագրող, դիզայներ, նկարիչ կամ պարզապես ցանկանում եք օգնել մեզ եւ մասնակցել մեր ծրագրերին: Մենք ուրախ ենք ցանկացած օգնության:
գրեք մեզ:
Դուք կարող եք նաև մեզ համեստ նվիրատվություն տալ: Դա կօգնի ծածկել ծրագրի զարգացմանն ուղղված ծախսերի մի մասը: Դուք կարող եք նվիրատվություն կատարել մեր կայքում: