Life4me+-ի հիմնական խնդիրներից մեկն է կանխել ՄԻԱՎ վարակով և այլ սեռավարակներով, հեպատիտ C-ով և տուբերկուլոզով վարակման նոր դեպքերը:

Հավելվածը թույլ է տալիս անանուն կերպով կապ հաստատել բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միջև, հնարավորություն է տալիս կազմակերպել ժամանակին դեղերի ընդունումը, ինչպես նաև դրա մասին քողարկված հիշեցումներ ստանալ:

Քարտեզ

Հարգելի ընկերնե՛ր:

Մենք հավաքագրում և անընդհատ թարմացնում ենք տվյալները կարևորագույն կազմակերպությունների, կենտրոնների, դեղատների, լաբորատորիաների մասին, ինչպես ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար, այնպես էլ նրանց, ովքեր սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վարակման ռիսկ ունեն:

Ողջ տեղեկատվությունը տեղադրվում է ինտերակտիվ քարտեզում: Այս քարտեզի օգնությամբ Դուք կարող եք գտնել մոտակա.

  • կլինիկան/պոլիկլինիկան, որը զբաղվում է ՄԻԱՎ վարակի բուժմամբ,
  • լաբորատորիան, որտեղ կարելի է անանուն հետազոտվել ՄԻԱՎ-ի կամ սեռական ճանապարհով փոխանվող այլ վարակների նկատմամբ,
  • պահեստային դեղատները, որոնք կարող են օգնել դեղերի ընդհատումների հետ կապված դժվար պահերին,
  • ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրույթը` ներառյալ կազմակերպված փոխօգնության խմբերը,
  • հավասարը հավասարին խորհրդատուին, ում հետ կարող եք կապվել և խորհրդատվություն ստանալ,

Ներկայումս մենք ամբողջական տեղեկատվություն ենք ներկայացնում Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մասին և շարունակում ենք լրացնել աշխարհագրական քարտեզը:

Եթե ցանկանում եք հայտնել քարտեզում առկա սխալի մասին, կամ տեղեկատվություն տալ նոր կազմակերպության, կենտրոնի, դեղատան, լաբորատորիայի, փոխօգնության խմբի մասին, կամ գրանցվել մեր քարտեզում, որպես հավասարը հավասարին խորհրդատու. գրեք մեզ:

Հաստատություններ
Էկրանի այս համամասնությունը չի աջակցվում: Քարտեզն ամբողջությամբ հասանելի է բջջային հավելվածում կամ համակարգչի վեբ-բրաուզերում 1024х768-ից բարձր էկրանի համամասնությամբ: