Life4me+-ի հիմնական խնդիրներից մեկն է կանխել ՄԻԱՎ վարակով և այլ սեռավարակներով, հեպատիտ C-ով և տուբերկուլոզով վարակման նոր դեպքերը:
Հավելվածը թույլ է տալիս անանուն կերպով կապ հաստատել բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միջև, հնարավորություն է տալիս կազմակերպել ժամանակին դեղերի ընդունումը, ինչպես նաև դրա մասին քողարկված հիշեցումներ ստանալ: