Life4me+-ի հիմնական խնդիրներից մեկն է կանխել ՄԻԱՎ վարակով և այլ սեռավարակներով, հեպատիտ C-ով և տուբերկուլոզով վարակման նոր դեպքերը:

Հավելվածը թույլ է տալիս անանուն կերպով կապ հաստատել բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միջև, հնարավորություն է տալիս կազմակերպել ժամանակին դեղերի ընդունումը, ինչպես նաև դրա մասին քողարկված հիշեցումներ ստանալ:

Ապրիր լիարժեք կյանքով

Կարևոր չէ, թե ինչ ախտորոշում ունես: Կարևոր է զգալ, որ ապրում ես լիարժեք կյանքով:

Ապրիր լիարժեք կյանքով  - նկարը 1

Հարմար, հասարակ, վստահելի, ինֆորմացիոն

Ծրագիրն օգնում է կապ ստեղծել բժշկի և ՄԻԱՎ-ով ապրող մարդու միջև: Այն հնարավորություն է տալիս հարմար կերպով կազմակերպել ձեր դեղամիջոցի ընդունման ժամանակը և սահմանել գաղտնագրված և անհատականացված հիշեցումներ, ստանալ բժշկի կողմից խորհուրդներ, ինչպես նաև ձեռք բերել հանդիպման կամ արյան հետազոտության անցնելու պայմանավորվածություններ: Այն նաև հեշտացնում է հետևել ձեր հետազոտության արդյունքներին, հնարավորություն տալով դրանք ունենալ ձեռքի տակ: GPS-ի միջոցով կարող եք գտնել մոտակա հիվանդանոցը, կլինիկան, կամ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրությունը ձեր քաղաքում կամ տարածաշրջանում:

Հավելված, որը հեշտացնում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքը

Օգտագործիր հնարավորությունը. հոգ տար քո և քեզ շրջապատող մարդկանց առողջության մասին: Նորմալ հարաբերություններ հաստատիր բժշկիդ հետ: Տեղյակ եղիր ՄԻԱՎ-ի ոլորտի վերջին նորությունների մասին:
Հաղորդակցման
համակարգ
Հեշտ և հարմար հաղորդակցման համակարգ բժշկի և ՄԻԱՎ-ով ապրող մարդու միջև: Հնարավորություն ստանալ բժշկի նշանակումները, հետազոտության արդյունքները և նշանակել հանդիպումները կամ հետազոտություն անցնելու օրը:
Առողջական վիճակի դինամիկան
Հարմարավետ է հետևել հետազոտության արդյունքներին: Հնարավորություն է տալիս համեմատել տարբեր ժամանակներում արված հետազոտությունների արդյունքները: Առողջ ապրելակերպի վերահսկում:
Հիշեցում դեղերի ընդունման մասին
Դեղերի ընդունման հարմար և հեշտ կազմակերպում: Գաղտնագրված հիշեցումների ձևավորում տրված ժամանակահատվածում:
Անանուն է և անվտանգ
Համակարգը անվտանգ է և չի պահպանում օգտատիրոջ մասին անձնական տեղեկատվություն, իսկ կապը բժշկի հետ իրականացվում է անձնական կոդավորման միջոցով:
Օգտագործողի համար
  • Տեղադրեք բջջային հավելվածը:
  • Գրանցվեք համակարգում` օգտագործելով աբստրակտ մուտքանուն և գաղտնաբառ:
  • Աբստրակտ մուտքանունը կգեներացվի համակարգի կողմից:
  • Համակարգը չի պարտադրում նշել էլ.հասցե, հեռախոսահամար, անուն, հասցե, կամ այլ անձնական տվյալներ:
Բժշկի համար

ՄԻԱՎ-ի ոլորտի ցանկացած բժիշկ կարող է օգտվել մեր համակարգից:

  • Հեշտությամբ մուտք գործեք մեր համակարգ
  • Ավարտել գրանցումը և հաստատումը:
  • Սկսել համակարգի օգտագործումը:
Գրանցում