ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց էստոնական ցանց. մեզ համար ամենակարևորը մարդկանց առողջությունն է

19
Oct

Էստոնական հանրությունների կոնսորցիումը, որն իր մեջ ներառում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց Էստոնական ցանցը, Էստոնիայի ԼԳԲՏ հանրությունը VEK LGBT և LUNEST հոգեմետ նյութեր օգտագործող մարդկանց հանրությունը, միացել են Life4me+ կազմակերպության կողմից կազմակերպված Չ = Չ (չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող, «Н = Н», «Неопределяемый значит не передающий») քարոզարշավին և տարածում է տեղեկատվություն այն մասին,  որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը, որի արյան մեջ  վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող մակարդակի է, չի կարող փոխանցել ՄԻԱՎ-ը սեռական զուգընկերոջը:

«Մենք Էստոնիայից ենք: Մենք տարբեր ենք: Մենք հանդիսանում ենք մեր ընտանիքների, մեր երկրի, մեր բարեկամների, գործընկերների և համախոհների մաս: Հանրույթն է  որոշում մեր ուղին: Մենք գնահատում ենք ազատությունը և ժողովրդավարությունը, համերաշխությունը և մարդու իրավունքները, խոսքի ազատությունը և ընտրությունը: Մեզ համար ամենակարևորը մարդկանց առողջությունն է: Առողջությունը այն հիմնարար արժեքն է, որի վրա պետք է հիմնված լինի կյանքը: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ՄԻԱՎ-ի համաճարակը դեռևս լուրջ խնդիր է:

«Չ =Չ» քարոզարշավը մեզ տալիս է նոր հնարավորություններ: Մենք ողջամտության կողմնակից ենք: «Չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող». մենք դա գիտենք ոչ թե լսելով, այլ դա իրոք այդպես է», – ասվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց Էստոնական ցանցի վարչության անդամներ Լաչին Ալիևի և Իգոր Գորդոնի հայտարարության մեջ:

Չ=Չ-ն (Չհայտնաբերվող նշանակում է Չփոխանցվող, ՉհավասարՉ, «Н = Н», «Неопределяемый значит не передающий») համաշխարհային U = U (Undetectable is Untransmittable) քարոզարշավի մասն է, որին արդեն միացել են աշխարհի առաջատար գիտնականներ ու հարյուրավոր կազմակերպություններ ողջ աշխարհից: Ռուսալեզու քարոզչության կազմակերպիչը Life4me+ կազմակերպությունն է:

Այսօր գիտությունը տրամադրում է նորանոր ապացույցներ այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում  ՄԻԱՎ-ը հնարավոր չէ փոխանցել սեռական ճանապարհով, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում, շատ քչերը գիտեն այդ մասին` բացի մասնագետներից: Առաջին ռուսալեզու Չ=Չ քարոզարշավը (չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող, «Н=Н», «Неопределяемый значит не передающий») իր առջև նպատակ է դրել այս տեղեկատվությունը փոխանցել որքան հնարավոր է շատ մարդկանց:

Քարոզարշավի հիմնական ուղերձն է. չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում, ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սեռական ճանապարհով: Սա նշանակում է, որ վարակման նոր դեպքերի բացառման համար պետք է ապահովել բուժման հասանելիությունը ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց համար, ինչպես նաև բարձրացնել ՀՌՎ բուժման պարտաճանաչությունն ու բացառել խարանի դրսևորումները:

Քարոզարշավի շրջանակներում տարածաշրջանային  ​​մասնագիտացված կազմակերպությունները կստորագրեն Համատեղ հայտարարություն, որն արդեն ստորագրել են ավելի քան 400 կազմակերպություն 60 երկրից: