Տեղեկատվական-լուսաբանող քարոզարշավ է, որը կազմակերպվել է Life4me+-ի կողմից և ուղղված է տեղեկատվության տարածմանը այն մասին, որ արյան մեջ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածությամբ ՄԻԱՎ-ով ապրող մարդը չի կարող վարակի փոխանցման աղբյուր լինել, նրանից հնարավոր չէ վարակի փոխանցումն այլ մարդու: Սա անգլալեզու քարոզարշավի շարունակությունն է “Undetectable is untransmittable” (“Undetectable HIV viral load means HIV is untransmittable”, U=U):
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ դիսկորդանտ զույգերի մոտ, երբ ՄԻԱՎ դրական զուգընկերը ստանում է ՀՌՎ բուժում և նրա մոտ վիրուսը գտնվում է չհայտնաբերվող մակարդակում, չի գրանցվել սեռական ճանապարհով վարակի փոխանցման ոչ մի դեպք: Սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում այս մասին բացի մասնագետներից դեռևս քչերը գիտեն: Առաջին ռուսալեզու քարոզարշավը «Н=Н» («Неопределяемый значит не передающий») իր առջև նպատակ է դնում այս տեղեկատվությունը հասցնել որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց: