Ղազախստանի ՁԻԱՀ-ի կենտրոն. ՀՌՎ բուժման առկայությունը, դա ՄԻԱՎ վարակի զրո նոր դեպքեր են

19
Oct

Ղազախստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման և դեմ պայքարի հանրապետական կենտրոնը միացել է Չ = Չ քարոզարշավին («Չհայտնաբերվող ​​նշանակում է Չփոխանցվող, «Н = Н» «Неопределяемый значит не передающий»):

«ՀՌՎ դեղերի ընդունումն ապահովում է զրո վախ, զրո խարան, զրո ՄԻԱՎ վարակման նոր դեպք: ՀՌՎ բուժումը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հնարավորություն է տալիս ապրել լիարժեք կյանքով», – ընդգծեց Կենտրոնի գլխավոր տնօրեն Բաիրժան Բայսերկինը:

Ըստ 2016թ.-ի կառավարության տվյալների` Ղազախստանում գրանցված էր ավելի քան 18 հազար ՄԻԱՎ-ով ապրող մարդ: ՄԻԱՎ-ի խնդիրներին վերաբերող առաջին ազգային համաժողովի ընթացքում` նվիրված ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված արագացված միջոցառումների ռազմավարության մշակմանը, որը տեղի է ունեցել անցյալ տարի Ալմա-Աթայում, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային երկրների տնօրեն Վինեյ Սալդանան հայտարարել է, որ Ղազախստանը գտնվում է այն  ճանապարհին, որը կդառնա առաջին երկիրը Կենտրոնական Ասիայիում, որը հասնելու է 2020թ.-ի բուժման գլոբալ նպատակին: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Հատուկ դեսպան Միշել Կազաչկինը համոզված է, որ ՄԻԱՎ-ի համաճարակը Ղազախստանում կարող է դադարեցվել ավելի շուտ, քան 2030թ.-ը:

Չ=Չ-ն (Չհայտնաբերվող նշանակում է Չփոխանցվող, «Н = Н», «Неопределяемый значит не передающий») համաշխարհային U = U (Undetectable is Untransmittable) քարոզարշավի մասն է, որին արդեն միացել են աշխարհի առաջատար գիտնականներ ու հարյուրավոր կազմակերպություններ ողջ աշխարհից: Ռուսալեզու քարոզչության կազմակերպիչը Life4me+ կազմակերպությունն է:

Այսօր գիտությունը տրամադրում է նորանոր ապացույցներ այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում  ՄԻԱՎ-ը հնարավոր չէ փոխանցել սեռական ճանապարհով, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում, շատ քչերը գիտեն այդ մասին` բացի մասնագետներից: Առաջին ռուսալեզու Չ=Չ քարոզարշավը (չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող, «Н=Н», «Неопределяемый значит не передающий») իր առջև նպատակ է դրել այս տեղեկատվությունը փոխանցել որքան հնարավոր է շատ մարդկանց:

Քարոզարշավի շրջանակներում տարածաշրջանային  ​​մասնագիտացված կազմակերպությունները կստորագրեն Համատեղ հայտարարություն, որն արդեն ստորագրել են ավելի քան 400 կազմակերպություն 60 երկրից: