Մոլդովան միացավ «Չ = Չ» քարոզարշավին

17
Oct
Н=Н Молдова 2

Մոլդովական «Դրական նախաձեռնություն» ասոցիացիան միացավ «Չհայտնաբերվող  նշանակում է չփոխանցվող» քարոզարշավին: Կազմակերպությունն ընդգծում է. «Մենք գտնում ենք՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ: Ինչքան շատ մարդիկ տեղեկանան ՄԻԱՎ վարակի և նրա փոխանցման ուղիների մասին, այնքան քիչ թվով մարդիկ կտառապեն, չեն վախենա և խարանի չեն ենթարկի իրենք իրենց և շրջապատի մարդկանց»:

«Դրական նախաձեռնության» գլխավոր տնօրեն Ռուսլան Պովերգան Life4Me+-ի հետ զրույցում ասել է, որ «Չ = Չ» քարոզարշավը լավ հնարավորություն է ներդնել պատասխանատու անձանց կողմից բացարձակ համոզվածության ձևավորման հարցում, որ  բուժման կամ հասանելիության ընդլայնման ոլորտում արված ներդրումները դա ոչ միայն կյանքեր փրկելու հարց է, այլև կանխարգելում:Դա նաև խարանի և խտրականության վերացման ներդրումների առումով լավ հնարավորություն է: Հասարակությունը պետք է հասկանա, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը , ով պարտաճանաչ ընդունում է ՀՌՎ բուժումը, ոչնչով չի տարբերվում մյուսներից,:  Հիանալի քարոզարշավ է, լավ կլինի, որ դրան աջակցեն բոլոր երկրները և որքան հնարավոր է շատ մարդիկ միանան»:

Չ=Չ-ն (ՉհավասարՉ, Չհայտնաբերվող նշանակում է Չփոխանցվող, «Н = Н», «Неопределяемый значит не передающий») համաշխարհային U = U (Undetectable is Untransmittable) քարոզարշավի մասն է, որին արդեն միացել են աշխարհի առաջատար գիտնականներ ու հարյուրավոր կազմակերպություններ ողջ աշխարհից: Ռուսալեզու քարոզչության կազմակերպիչը Life4me+ կազմակերպությունն է:

Այսօր գիտությունը տրամադրում է նորանոր ապացույցներ այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում  ՄԻԱՎ-ը հնարավոր չէ փոխանցել սեռական ճանապարհով, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում, շատ քչերը գիտեն այդ մասին` բացի մասնագետներից: Առաջին ռուսալեզու Չ=Չ քարոզարշավը («Н=Н») իր առջև նպատակ է դրել այս տեղեկատվությունը փոխանցել որքան հնարավոր է շատ մարդկանց:

Քարոզարշավի հիմնական ուղերձն է. չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում, ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սեռական ճանապարհով: Սա նշանակում է, որ վարակման նոր դեպքերի բացառման համար պետք է ապահովել բուժման հասանելիությունը ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց համար, ինչպես նաև բարձրացնել ՀՌՎ բուժման պարտաճանաչությունն ու բացառել խարանի դրսևորումները:

UequalsU համաշխարհային  կազմակերպության հիմնադիր Բրյուս Ռիչմանն (Bruce Richman) ընդգծել է. «Մենք ողջունում ենք ՉհավասարՉ քարոզարշավի մեկնարկը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում: Շատ  կարևոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ լուսաբանումը և պայքարը խարանի դեմ հատկապես այն երկրներում, որտեղ համաճարակը շարունակում է աճել: Սա շատ կարևոր քայլ է, այն առումով, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, առողջապահության ոլորտի մասնագետներն ու քաղաքական գործիչները, կարողանան  ստանալ  ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե բուժումը ինչպես է հնարավորություն տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց լինել առողջ և կանխել վարակման նոր դեպքերը: Դա ունի շատ կարևոր նշանակություն խարանի վերացման գործում,  որը ՄԻԱՎ համաճարակի վերացման գործընթացում հանդիսանում է ամենալուրջ խոչընդոտներից մեկը»:

Քարոզարշավի շրջանակներում տարածաշրջանային ​​մասնագիտացված կազմակերպությունները կստորագրեն Համատեղ հայտարարություն, որն արդեն ստորագրել են ավելի քան 400 կազմակերպություն 60 երկրից: