Սանկտ-Պետերբուրգի ՁԻԱՀ-ի կենտրոնը աջակցեց «Չ = Չ» քարոզարշավին

17
Oct
n-ravno-n-photo-03

Սանկտ-Պետերբուրգի ՁԻԱՀ-ի կենտրոնը միացել է Life4me+-ի կազմակերպած տեղեկատվական-կրթական քարոզարշավին: Քարոզարշավի նպատակն է տարածել տեղեկատվություն այն մասին, որ արյան մեջ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակ ունեցող ՄԻԱՎ-ով ապրող մարդը չի կարող լինել վարակի փոխանցման աղբյուր, նրանից անհնար է ՄԻԱՎ-ի փոխանցումն մեկ այլ անձի:

Սանկտ Պետերբուրգի Կենտրոնի գլխավոր բժիշկ Դենիս Գուսևը պարզաբանեց, որ վարակի տարածման կանխարգելման մեթոդներից մեկը հանդիսանում է ՀՌՎ բուժումը, որն այսօր ընդունում են ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ: ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ով պահպանում է ՀՌՎ բուժման ընդունման պարտաճանաչությունը, ում արյան մեջ վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող մակարդակի է, ոչ միայն խուսափում է սեփական առողջության համար ռիսկերից` հիվանդության զարգացման առումով, այլև անվտանգ է դառնում մյուսների, այդ թվում նաև  սեռական զուգընկերոջ համար:

Денис Гусев, главный врач Санкт-Петербургского Центра СПИД

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ դիսկորդանտ զույգերի մոտ, երբ ՄԻԱՎ-ով ապրող զուգընկերը ստանալով ՀՌՎ բուժում, վիրուսային ծանրաբեռնվածությունը հասցնում է չհայտնաբերվող մակարդակի, սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման ոչ մի դեպք չի գրանցվել:Սակայն, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում դեռ քչերը գիտեն այդ մասին` բացի մասնագետներից: Առաջին «Չ=Չ» («չհայտնաբերվող  նշանակում է չփոխանցվող», «Н=Н», «Неопределяемый значит не передающий») ռուսալեզու քարոզարշավը իր առջև նպատակ է դրել այս տեղեկատվությունը փոխանցել որքան հնարավոր է շատ մարդկանց: