ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) միանում է Չհայտնաբերվող = Չփոխանցվող քարոզարշավին

29
Sep

ThinkProgress-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) միացել է այն գիտական  կոնսեսուսին, ըստ որի չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սեռական ճանապարհով: Հայտարարության մեջ ասվում է. «Երբ [ՀՌՎ բուժումը] ճնշում է վիրուսային ծանրաբեռնվածությունը արյան մեջ՝ հասցնելով այն 200 պատճեն/մլ-ից ցածր կամ չհայտնաբերվող մակարդակի, դա կանխում է ՄԻԱՎ-ի փոխանցումը:

Կենտրոնը առաջին անգամ պաշտոնապես ընդունել է մի շարք ծավալուն հետազոտություններով հաստատված արդյունքները. երբ վիրուսային ծանրաբեռնվածութունը հասցվում է նվազագույնի, ապա այդ  դեպքում գործնականում անհնար է ՄԻԱՎ-ը փոխանցել զուգընկերոջը:

Հայտարարության մեջ ասվում է. «Երեք տարբեր հետազոտություններում, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են  հազարավոր զույգեր և առանց պահպանակի ու առանց նախակոնտակտային  կանխարգելման (Prep) բազմաթիվ սեռական հարաբերերություններ, չի հայտնաբերվել վիրուսի փոխանցման դեպք ՄԻԱՎ բացասական զուգըներոջը ՄԻԱՎ դրական զուգընկերոջից, եթե վերջինիս մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունն եղել է չհայտնաբերվող մակարդակում:

Դա նշանակում է, որ ամեն օր ՀՌՎ բուժում ստացող ՄԻԱՎ դրական մարդիկ, ում հաջողվում է հասնել ու պահպանել վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող մակարդակի, վիրուսի փոխանցման առումով, չեն վտանգում ՄԻԱՎ բացասական սեռական զուգընկերոջը»:

Հարյուրավոր փորձագետներ և  կազմակերպություններ արդեն միացել են «Չհայտնաբերվող = Չփոխանցվող» (Չ = Չ, «Неопределяемый = не передающий», Н=Н) քարոզարշավին: Քարոզարշավի գործադիր տնօրեն Բրյուս Ռիչմանը (Bruce Richman) «HIV Plus Magazine» ամսագրի հետ հարցազրույցում` ողջունելով լուրը, հավելեց՝ «Դա հենց այն է, ինչին մենք այդքան սպասում էինք»: