«Opposites Attract» հետազոտության արդյունքները

21
Aug

Այս տարվա հուլիսին կայացած ՁԻԱՀ-ի հարցերով զբաղվող միջազգային հանրույթի (IAS 2017) համաժողովի ընթացքում Ավստրալիայի մի խումբ գիտնականներ ներկայացրեցին Opposites Attract մեծամասշտաբ հետազոտության արդյունքում ստացված նոր տվյալներ` հաստատելով Չ=Չ թեզը` չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածությունը հավասարազոր է ՄԻԱՎ-ի փոխանցման զրոյական ռիսկին:

Ըստ itpcru.org տեղեկատվական կայք-էջի` հետազոտությանը մասնակցել է Ավստրալիայի, Թայլանդի և Բրազիլիայի շուրջ 350 դիսկորդանտ հոմոսեքսուալ զույգ, որոնք սեռական հարաբերությունների ժամանակ պարբերաբար չեն օգտագործել հակաբեղմնավորիչներ:

Անդրեյ Գուլիչը (Սիդնեյի Նոր Հարավային Ուելսի համալսարան) ներկայացրեց ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկերի առումով մասնագետների եզրակացությունները: Հետազոտության ամբողջ ընթացքում մասնակիցները հատուկ օրագրերում պետք է գրանցեին ՄԻԱՎ-ի փոխանցման հավանական ռիսկերի օրինակները: Որպես չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության ցուցանիշ է ընդունվել <200 պատճեն/մլ ցուցանիշը:

Գիտնականներն անցկացրել են ֆիլոգենետիկ վերլուծություն, որպեսզի որոշեն, թե վարակի նոր դեպքը կապված է հիմնական զուգընկերոջ հետ, թե` ոչ:

Opposites Attract հետազոտության ներկայացրած արդյունքները ցույց տվեցին, որ առանց պահպանակի ավելի քան 16 հզր սեռական հարաբերություններից միայն երեքի դեպքում է տեղի ունեցել ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպք և դրանցից ոչ մեկը կապված չի եղել հիմնական զուգընկերոջ հետ: