Վոլգոգրադի ՁԻԱՀ-ի կենտրոնը «Չ=Չ» քարոզարշավի շրջանակներում կանցկացնի սեմինարներ
Վոլգոգրադի ՁԻԱՀ կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը աջակցեցին «Չ = Չ» (չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող, «Н = Н» «Неопределяемый значит не передающий») տեղեկատվական արշավին: Վոլգոգրադի տարածաշրջանային «Միասնություն» ՀԿ-ի նախագահ Դմիտրի Կարսակովը Life4Me+-ին տված հարցազրույցում ասել է, որ քարոզարշավի շրջանակներում հնարավոր է անցկացնել սեմինարներ դիսկորդանտ զույգերի կյանքի վերաբերյալ:
Վոլգոգրադի ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր բժիշկ Օլեգ Կոզիրյովը նշել է, որ 2017թ.-ի նոյեմբերին նախատեսվում է անցկացնել տեղեկատվական քարոզարշավներ քաղաքի երեք ԲՈՒՀ-ում (Վոլգոգրադի պետական համալսարան, Սոցիալ-մանկավարժական համալսարան, Վոլգոգրադի տեխնիկական համալսարան): ՁԻԱՀ-ի կենտրոնը պարբերաբար անցկացնում է դասընթացներ ուսանողների հետ, սակայն այս տարի նախատեսվում է առանձնակի շեշտադրում կատարել «Չ = Չ» քարոզարշավին:
Չ=Չ-ն (Չհայտնաբերվող նշանակում է Չփոխանցվող, ՉհավասարՉ, «Н = Н», НравноН, «Неопределяемый значит не передающий») համաշխարհային U = U (Undetectable is Untransmittable) քարոզարշավի մասն է, որին արդեն միացել են աշխարհի առաջատար գիտնականներ ու հարյուրավոր կազմակերպություններ ողջ աշխարհից: Քարոզարշավի ռուսալեզու հատվածի կազմակերպիչն է Life4me+-կազմակերպությունը:
Քարոզարշավի հիմնական ուղերձն է. չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում, ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սեռական ճանապարհով: Սա նշանակում է, որ վարակման նոր դեպքերի բացառման համար պետք է ապահովել բուժման հասանելիությունը ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց համար, ինչպես նաև բարձրացնել ՀՌՎ բուժման պարտաճանաչությունն ու բացառել խարանի դրսևորումները: