Սա Համատեղ հայտարարություն է այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածությամբ ՄԻԱՎ դրական մարդը չի կարող փոխանցել ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով, սա հանդիսանում է հայտարությունը ստորագրած գիտնականների և կազմակերպությունների կոնսեսուսային կարծիքը:
Ներկայումս հայտարարությունը ստորագրել է 400 կազմակերպություն 59 երկրից:
Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից, ովքեր ստանում են հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում և արյան մեջ ունեն չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակ, չնչին է: Կախված այն բանից, թե ինչպիսի դեղեր են կիրառվում, արյան մեջ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակի հասնելու տևողությունը կարող է կազմել 6 ամիս:
Վիրուսային ծանրաբեռնվածության հավաստի և կայուն երկարատև ճնշվածության հասնելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան ակտիվ նյութեր (դեղեր) և ապահովել բուժման բավականին բարձր պարտաճանաչություն: Անհրաժեշտ է հետևել վիրուսային ծանրաբեռնվածության ճնշմանը, որպեսզի ապահովել ինչպես մարդու առողջության պահպանումը, այնպես էլ օպտիմալ արդյունքները ընդհանուր հանրային առողջապահության համար:
Նկատառում.
ՄԻԱՎ-ի չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածությունը կանխում է միայն ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական զուգընկերոջը: Պահպանակները ևս կանխում են ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների փոխանցումը, ինչպես նաև հղիությունը: Կարելի է կիրառել ՄԻԱՎ վարակի կանխարգելման տարբեր մեթոդներ՝ կախված մարդու կողմից կիրառվող սեքսուալ պրակտիկայից, կոնկրետ հանգամանքներից և փոխհարաբերությունների բնույթից: Օրինակ, սեռական հարաբերություններ ունենալով մի քանի զուգընկերների հետ, կամ գտնվելով ոչ մոնոգամ հարաբերություններում, մարդիկ կարող են որոշել օգտագործել պահպանակներ սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներով վարակումը կանխելու նպատակով:
(2017թ.-ի հոկտեմբերի 10-ի դրությամբ)
“Անցած ամիս միջազգային բժշկական և գիտական մասնագետների հանրությունը, ովքեր աշխատում են հետազոտությունների և ՄԻԱՎ-ի ոլորտում օգնության տրամադրման առաջնագծում, հավաքվել էին Փարիզում՝ ՁԻԱՀ-ի հարցերով Միջազգային հանրության IX միջազգային կոնֆերանսի շրջանակներում: Եվ այնտեղ նրանք միաձայն հայտարարեցին, որ ՄԻԱՎ-ի չհայտնաբերվող ցածր վիրուսային ծարաբեռնվածության մակարդակը նշանակում է, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում”:
Հուլիո Մոնտաներ, Բրիտանական Կոլումբիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների Կենտրոնի տնօրեն, Վարակիչ հիվանդությունների Կլինիկական կենտրոնի տնօրեն (IDC) և Providence Health Care-ում (PHC) բժիշկ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ծրագրային ղեկավար (Կանադա)
“Եթե դուք կանոնավոր ընդունում եք ձեր դեղերը և վիրուսային ծանրաբեռնվածությունը պահպանում եք չհայտնաբերվող մակարդակում, ապա դուք վտանգ չեք ներկայացնում ձեր զուգընկերոջ համար: Այժմ մենք ունենք գիտական տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք ասել. Դուք կարող եք “վարակվել”, բայց ինքներդ “վարակիչ” չեք լինի: Եվ սա հսկայական քայլ է ՄԻԱՎ-ի հետ կապված խարանը արմատախիլ անելու համար”:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Գիտական հաշվետվություն, հուլիս, 2017թ.
“Լինելով Մեծ Բրիտանիայում ՄԻԱՎ-ի ոլորտում աշխատող առողջապահության աշխատակիցների համար գլխավոր բարձրաձայնող, մենք միաձայն աջակցում ենք Չ=Չ տեղեկատվական քարոզարշավը (այսինքն Չհայտնաբերվող=Չփոխանցվող): Այս հստակ և պարզ ուղերձը ոչ մի կասկած չի կարող առաջացնել, որ արյան մեջ ՄԻԱՎ-ի կայուն, չհայտնաբերվող ցածր մակարդակ ունեցող մարդը չի կարող փոխանցել վարակը իր սեռական զուգընկերներին: Այս փաստը վկայում է այն մասին, որ ՄԻԱՎ վարակի արդյունավետ բուժումը կարող է ազդեցություն ունենակ նաև որպես կանխարգելման գործիք, սա ընդգծում է բուժման առավելագույն հասանելիության ապահովման անհրաժեշտությունը, որպեսզի նվազագույնի հասցնել, իսկ այնուհետև լիովին վերացնել ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը: Չ=Չ քարոզարշավի արդյունքների լայն լուսաբանումը ևս կարևոր քայլ է խարանի նվազեցման համար, որին ենթարկվում են ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, չէ որ նրանց զուգընկերները կարող են լիովին ապարդյուն վախենալ վարակվելուց”:
Պրոֆեսոր Քլոյա Օրքին, ՄԻԱՎ-ի հարցերով Բրիտանական ասոցիացիայի նախագահ, Մեծ Բրիտանիա
“Մարդիկ, ովքեր արդյունավետ արդյուքներով բուժում են ստանում, ում մոտ վիրուսը այնքան է ճնշված, որ վիրուսային ծանրաբեռնվածության ցուցանիշները չհայտնաբերվող են, այլևս վարակիչ չեն մյուսների համար: Հանրային առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում հակազդման մասսայական միջոցները բերել են այլ հրաշալի բուժման կիրառման մասշտաբների աննախադեպ ընդլայնմանը”:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Գիտական հաշվետվություն, հուլիս, 2017թ.
“NAM aidsmap-ը՝ աշխարհում ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարևոր տեղեկատվական ռեսուրսներից մեկը, լիովին աջակցում է Չհայտնաբերվող=Չփոխանցվող տեղեկատվական քարոզարշավի շրջանակներում արված Համատեղ հայտարարությունը՝ ի նպաստ կանխարգելման հասանելիության ընդլայնմանը (Prevention Access Campaign): Հաստատող գիտական տվյալները ակնհայտ են: Արյան մեջ վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող ցածր մակարդակի առկայության դեպքում մարդը վարակման առումով վտանգ չի ներկայացնում իր սեռական զուգընկերների համար: Այս փաստի ընդունումը լիովին փոխում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հայացքները և զգալի կերպով ազդեցություն կունենա այն պատկերացումների վրա, թե ինչ է նշանակում այժմ ապրել ՄԻԱՎ-ով և որոնք են դրանից պաշտպանման ամենալավ միջոցները”:
NAM aidsmap-ի կայքում արված հայտարարությունից
“Եթե ունեք վիրուսային կայուն ճնշվածություն, դուք չեք կարող փոխանցել վիրուսը ձեր զուգընկերոջը… Եվս մեկ անգամ ասում եմ դիսկորդանտ զույգերի համար, եթե մարդը (ՄԻԱՎ-ով ապրող), ունի վիրուսային ճնշվածություն՝ ‘կայուն’, այսինքն մի քանի ամիս նրա համակարգում վիրուս չկա, ապա հավանականությունը, որ դուք կվարակվեք ՄԻԱՎ-ով այդ մարդուց, հանդիսանում է ԶՐՈՅԱԿԱՆ: Հստակ և պարզ՝ ԶՐՈՅԱԿԱՆ: Եթե հաջորդ օրը տվյալ մարդը երկու շաբաթով դադարի բուժում ստանալ և ձախողումներ ունենա, ապա ձեր համար վարակման հավանականությունը կմեծանա: Այս պատճառով է, որ մենք խոսում ենք վիրուսային ծարաբեռնվածության “հաստատուն, կայուն” ճնշվածության մասին… Ինչպիսին լինի բուժման նկատմամբ ձեր պարտաճանաչությունը, այնպիսին կլինի վիրուսային ճնշվածությունը”:
Կառլ Դիֆենբախ, Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների Ազգային ինստիտուտի ՁԻԱՀ-ի բաժնի տնօրեն, ԱՄՆ
“Արդյո՞ք սա երկարատև է աշխատում այն մարդկանց համար, ովքեր ձգտում են վիրուսային ծանրաբեռնվածությունը պահպանել չհայտնաբերվող մակարդակում: Պատասխանը միանշանակ՝ այո է, ներկայումս մենք ունենք արդեն 10000մարդ-տարի (շարունակական դիտարկումներ), ճնշված վիրուս ունեցող մարդկանցից վարակի փոխանցման զրոյական դեպքերով”:
Մայրոն Կոեն, Չեյպել Հիլում գտնվող Հյուսիսային Կարոլինայի Համալսարան (ԱՄՆ), Միջպետական HPTN 052 հետազոտության գլխավոր գիտաշխատող
“Այս արդյունքները հասարակ են և հասկանալի. Վարակման 0 դեպք ավելի քան 58000 առանձին սեռական հարաբերությունների ֆոնին, երբ մարդիկ սեռական հարաբերություններ էին ունենում առանց պահպանակների: PARTNER հետազոտությունը կայուն արդյունքներ է ցույց տալիս ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգի փաստացի գնահատման առումով, այն դեպքում, երբ ՄԻԱՎ-ով ապրող մարդու մետ վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող ցածր մակարդակում է: Եվ այդ վտանգը պրակտիկորեն հավասար է զրոյի”:
Սայմոն Կոլինզ, PARTNER հետազոտության ղեկավարող կոմիտե
“Վիրուսային սուպրեսիայի հասնելը ապահովում է օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանությունը, դա օգնում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց պահպանել առողջությունը և կանխում է ՄԻԱՎ-ի փոխանցումն այլ մարդկանց”:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, 2016թ.
“ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ նորմալ կյանքով են ապրում, ինչպես որակային առումով, այնպես էլ երկարատևությամբ: Արդյունավետ բուժման դեպքում նրանց ոչ ոքի չեն վարակում: Բուժաշխատողները, ովքեր ՄԻԱՎ վարակի արդյունավետ բուժում են ստանում, լիովին “անվտանգ են””:
Պրոֆ. Տիկին Սալի Դեվիս, Մեծ Բրիտանիա
“Գիտական ապացույցները հստակ են և անժխտելի՝ արդյունավետ բուժումը նվազեցնում է ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը մինչև զրոյի: Համատեղ հայտարարությունում խոսվում է աննախադեպ գիտական կոնսենսուսի ընդունման մասին, որ վաղ ախտորոշումը և հակառետրովիրուսային դեղերով բուժումը ոչ միայն վերականգնում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի տևողությունը, այլևս զանգվածային ազդեցություն է ունենում հանրային առողջապահության ոլորտում”:
ICASO-ի (ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կազմակերպությունների Միջազգային խորհուրդ ԻԿԱՍՈ) և INA-ի (Մաորիի, հարավխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների և բնիկների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Հիմնադրամ) համատեղ հայտարարություն
“Այժմ մենք կարող ենք վստահաբար ասել, որ եթե դուք ստանում եք ՄԻԱՎ վարակի բուժում, համաձայն բժշկի նշանակումների, և եթե 6 ամսվա ընթացքում ձեր վիրուսային ծանրաբեռնվածությունը մնում է չհայտնաբերվող ցածր մակարդակում, ապա դուք չեք կարող փոխանցել ՄԻԱՎ-ը (զուգընկերոջը) ինչպես պահպանակով, այնպես էլ առանց դրա”:
Մայքլ Բրեդի, Տերենս Հիգենսի միջազգային բարեգործական հիմնադրամի բժշկական հարցերով տնօրեն (Մեծ Բրիտանիա)
“Սերոդիսկորդանտ հետերոսեքսուալ և ՏՍՏ զույգերի շրջանում, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող զուգընկերը վիրուսի ճնշման համար օգտագործել է ՀՌՎ բուժում, և ովքեր հայտնել են, որ սեռական հարաբերություններ են ունենում առանց պահպանակի… այս զույգերի մոտ չի եղել փաստաթղթորեն հաստատված ՄԻԱՎ-ի փոխանցման դեպք՝ առանց պահպանակաի օգտագործման 58000 սեռական հարաբերությունների ընթացքում”:
Էլիսոն Ռոջեր և համահեղինակներ, PARTNER հետազոտության վերաբերյալ զեկույց
“HPTN 052 հետազոտությունում գրանցվել են միայն վարակի փոխանցման դեպքեր, որը տեղի է ունեցել ՀՌՎ բուժումը սկսելուց որոշ ժամանակ անց (n օր): Եթե դիտարկել փոխանցման միայն այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել ՀՌՎ բուժումը սկսելուց 6 ամիս անց (ինչպես նախատեսված է Շվեցարական հայտարարությունում), ապա արդյունավետությունը կլինի 100%, իսկ փոխանցման վտանգը հավասար է զրոյի”:
Պետրո Վերնացա, PARTNER հետազոտության գործադիր կոմիտե, Շվեցարական հայտարարության (2008թ.) և դրա թարմացումների հեղինակ (2016թ.), Սանկտ-Հալենի կանտոնալ հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար (Շվեցարիա)
“EATG-ն (ՁԻԱՀ-ի բուժման Եվրոպական խումբ) հայտնում է անհրաժեշտության մասին Եվրոպայում և ամբողջ աշխարհում զգալի բարելավելու հանրության տեղեկացվածությունը ՀՌՎ բուժման վերաբերյալ՝ հիվանդության կանխարգելման նպատակով, և մասնավորապես այն մասին, որ չհայտնաբերվող ցածր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցող ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ վարակի փոխանցման առումով վտանգ չեն ներկայացնում: Մարդկանց համատարած տեղեկացված չլինելը այս փաստի մասին նպաստում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի արմատավորմանը և քրեականացմանը: Այս թեմայով անհրաժեշտ է տեղեկատվական քարոզարշավ կազմակերպել, որը կլինի բյուջետային դրամական միջոցներով, հնարավոր է, նպատակահարմար լինի այն անցկացնել նախակոնտակտային կանխարգելմանը վերաբերող տեղեկատվական քարոզարշավի հետ համատեղ”:
ՁԻԱՀ-ի բուժման Եվրոպական խումբ (EATG)