ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համաուկրաինական ցանց. գլխավոր արժեքը` հավասարությունն է

18
Oct

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համաուկրաինական ցանցը միացել է «Չհայտնաբերվող​​ նշանակում է Չփոխանցվող» (Չ = Չ, «Н = Н», «Неопределяемый значит не передающий») քարոզարշավին:

Ցանցի հայտարարության մեջ նշված է. «Ուզում ենք բոլորին հիշեցնել, որ արյան մեջ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում ՄԻԱՎ-ը  չի փոխանցվում սեռական ճանապարհով: Մենք գիտության կողմնակից ենք, և դեմ ենք խարանին»:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համաուկրաինական ցանց. գլխավոր արժեքը` հավասարությունն է

«Մենք միացել ենք Չ = Չ քարոզարշավին, քանի որ այն հավասարության մասին է, իսկ հավասարությունը մեզ համար ամենագլխավոր և հիմնարար արժեքն է: ՄԻԱՎ-ով  ապրող մարդկանց համաուկրաինական ցանցը կառուցվել է հավասար հնարավորությունների ստեղծման սկզբունքով, և մենք կարծում ենք, որ նման արժեքների մասսայականացումը կարևոր է ոչ միայն մեր Ցանցի, այլ նաև` ամբողջ երկրի համար»,- Life4Me+-ին տրված հարցազրույցում նշել է Համաուկրաինական ցանցի համակարգող խորհրդի ղեկավար Դմիտրի Շերեմբեյը:

Չ = Չ («Չհայտնաբերվող ​​նշանակում է Չփոխանցվող», ՉհավասարՉ, «Н = Н», НравноН, «Неопределяемый значит не передающий») սա համաշխարհային U = U (Undetectable is Untransmittable, UequalsU) քարոզարշավի մասն է, որին արդեն միացել են աշխարհի առաջատար գիտնականներ և հարյուրավոր կազմակերպություններ ողջ աշխարհից:

Քարոզարշավի ռուսալեզու հատվածի կազմակերպիչն է Life4me+ կազմակերպությունը:

Այսօր գիտությունը տրամադրում է նորանոր ապացույցներ այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում  ՄԻԱՎ-ը հնարավոր չէ փոխանցել սեռական ճանապարհով, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում, շատ քչերը գիտեն այդ մասին` բացի մասնագետներից: Առաջին ռուսալեզու Չ=Չ քարոզարշավը (չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող, «Н=Н», «Неопределяемый значит не передающий») իր առջև նպատակ է դրել այս տեղեկատվությունը փոխանցել որքան հնարավոր է շատ մարդկանց:

Քարոզարշավի հիմնական ուղերձն է. չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում, ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սեռական ճանապարհով: Սա նշանակում է, որ վարակման նոր դեպքերի բացառման համար պետք է ապահովել բուժման հասանելիությունը ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց համար, ինչպես նաև բարձրացնել ՀՌՎ բուժման պարտաճանաչությունն ու բացառել խարանի դրսևորումները:

Քարոզարշավի շրջանակներում տարածաշրջանային  ​​մասնագիտացված կազմակերպությունները կստորագրեն Համատեղ հայտարարություն, որն արդեն ստորագրել են ավելի քան 400 կազմակերպություն 60 երկրից: