Ռուսաստանը միանում է Չ=Չ քարոզարշավին (չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող)

16
Oct

Ռուսաստանում մեկնարկում է Չ=Չ (#НравноН, #ՉհավասարՉ, “չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող”) տեղեկատվական քարոզարշավը: Սա համաշխարհային Չ=Չ (U = U, Undetectable is Untransmittable) քարոզարշավի մասն է, որին արդեն միացել են աշխարհի առաջատար գիտնականներ ու հարյուրավոր կազմակերպություններ ողջ աշխարհից: Քարոզարշավի կազմակերպիչն է Life4me+ կազմակերպությունը

Այսօր գիտությունը տրամադրում է նորանոր ապացույցներ այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում  ՄԻԱՎ-ը հնարավոր չէ փոխանցել սեռական ճանապարհով, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում, շատ քչերը գիտեն այդ մասին` բացի մասնագետներից: Առաջին ռուսալեզու Չ=Չ քարոզարշավը (չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող, «Н=Н», «Неопределяемый значит не передающий») իր առջև նպատակ է դրել այս տեղեկատվությունը փոխանցել որքան հնարավոր է շատ մարդկանց:

Քարոզարշավի հիմնական ուղերձն է. չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում, ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սեռական ճանապարհով:  Սա նշանակում է, որ վարակման նոր դեպքերի բացառման համար պետք է ապահովել բուժման հասանելիությունը ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց համար, ինչպես նաև բարձրացնել ՀՌՎ բուժման պարտաճանաչությունն ու բացառել խարանի դրսևորումները:

#UequalsU համաշխարհային քարոզարշավի հիմնադիր Բրյուս Ռիչմանը ասում է. «Մենք ողջունում ենք Չ=Չ (#НравноН, #ՉհավասարՉ) քարոզարշավի մեկնարկը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում: Շատ  կարևոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ լուսաբանումը և պայքարը խարանի դեմ հատկապես այն երկրներում, որտեղ համաճարակը շարունակում է աճել:

Սա շատ կարևոր քայլ է, այն առումով, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում  ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, առողջապահության ոլորտի մասնագետներն ու քաղաքական գործիչները կարողանան  ստանալ ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե բուժումն ինչպես է հնարավորություն  տալիս ՄԻԱՎ-ով ապրող  մարդկանց լինել առողջ և կանխել վարակման նոր դեպքերը:

Դա ունի շատ կարևոր նշանակություն խարանի վերացման գործում, որը ՄԻԱՎ համաճարակի կանխարգելման գործընթացում հանդիսանում է ամենալուրջ խնդիրներից մեկը»:

Քարոզարշավի շրջանակներում տարածաշրջանի մասնագիտացված  ​​կազմակերպությունները կստորագրեն ռուսերեն թարգմանված Համատեղ հայտարարություն:

Քարոզարշավի պաշտոնական կայք էջն է՝ https://life4me.plus/campaigns/nravnon/: